Սերիալային դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը. նա բոլորում է 36 տարին: ESem.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ անակնկալները մինչև կեսգիշեր են սկսվել: «Մինչև 12-ը տղաս և մայրս չդիմացան ու հանձնեցին իրենց նվերները. տղաս շատ շքեղ մատանի նվիրեց ինձ, իսկ մայրս՝ հնաոճ ականջօղեր»,- ասաց Ալինան: Նա նշեց նաև, որ հնաոճ, թագավորական ոճի ականջօղերի սիրահար է:

 

 

Ըստ դերասանուհու՝ կեսգիշերին ծաղկեփնջով, տորթով և բենգալյան կրակներով  իրենց տուն է եկել մտերիմ ընկերներից մեկն ու շնորհավորել: «Ինձ համար իսկապես մեծ անակնկալ էր իմ ընկերոջ այցը. դրան հոջորդեցին զանգերն ու մյուս շնորհավորանքները»,- ավելացրեց Ալինան: Վերջինիս փոխանցմամբ` օրը սկսվել է տաբեր շնորհավորանքներով, հիմնականում ֆեյսբուքյան ընկերներն են շատ ակտիվ արձագանքել իր ծննդյան տոնին:

 

 

Այսօր դերասանուհին նկարահանումներ չունի և պատրաստվում է օրն ընտանիքի անդամների հետ նշել: Ալինայի խոսքով` այս տարի էլ ծննդայն տորթի մոմերը փչելիս երազանք կպահի, սակայն դրա մասին չի բարձրաձայնի, որպեսզի ցանկությունը կատարվի: «Ամեն տարի խոսում եմ երազանքիս մասին, դրա համար էլ չի կատարվում: Այս տարի որոշել եմ գաղտնի պահել»,- ժպտալով ասաց 36-ամյա Ալինան:

 

 

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը