Վերջին օրերը դերասանուհի Լիլի Միքայելյանի համար իրադարձություններով լի են: Մկրտվելուց հետո դերասանուհին նշանվել է: Թեև Լիլին չի ցանկանում շատ բան բացահայտել անձնականից, հայտնեց, որ իր ու Կառլոսի նշանադրությունը կայացել է հունիսի 28-ին:

 

 

Լիլին հայտնեց, որ հավաքվել են միայն  ընտանիքի անդամները, և Կառլոսն իրեն մատանի է նվիրել: «Ինձ համար կարևորը սերը, հարգանքն ու իրար հասկանալն է»,-շեշտեց Լիլին` հավելելով, որ եթե ինքն ընտրելու լիներ, այս ամենի միջով չէր անցնի, նույնիսկ նշանդրեք չէր կազմակերպի:

Թե Լիլին երբ է լքելու ցանկալի հարսնացուների ցանկը, կարող եք պարզել «Բարև, ԵՍ եմ…» ամսագրի հուլիսյան համարում:

ESem.am-ը շնորհավորում է Լիլիին ու Կառլոսին և մաղթում անսահման երջանկություն:

 

 

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը