Ի՞նչ են խոսում. Դերասանուհի Լիլի Միքայելյանը բալիկի է սպասում:

 

 

Իրականում. ESem.am-ին հայտնի է դարձել, որ դերասանուհի Լիլի Միքայելյանը վերջին շրջանում մերժում է սերիալներում նկարաահանվելու և ներկայացումներում խաղալու առաջարկները: Դերասանուհին այլևս չի խաղում նաև «Քիթ cut» ներկայացման մեջ. այնտեղ նրան փոխարինում է Զառան: Իսկ պատճառն այն է, որ Լիլին ամուսնությունից հետո բալիկի է սպասում:

 

 

Լուրի իսկությունը պարզելու համար խոսեցինք Լիլիի հետ, ով էլ հաստատեց այն: Դերասանուհու փոխանցմամբ` այժմ իրեն շատ լավ է զգում: «Երբ իմացա, որ մայր եմ դառնալու, անբացատրելի զգացողություններ ունեցա.պարզապես հրաշք երևույթ է, որը չեմ կարող բառերով նկարագրել»,-ասաց դերասանուհին և խոստացավ փոքրիկի մասին մանրամասներն ու իր` փոքրիկով առաջին լուսանկարները առաջինը ESem.am-ին տրամադրել:


Ուրախալի լուրը` Արևիկ Իսաջանյանի