Դերասանուհի Լիլի Միքայելյանի բալիկի սպասելու մասին ESem.am-ը պատմել է: Լիլին վերջերս նոր ֆոտոշարք է անցել` կլորացած փող րիկով, որն էլ առաջինը մեզ է տրամադրել: Հղի վիճակում ֆոտոշարք ունենալու գաղափարը Լիլիինն ու լուսանկարիչ Խանդութ Պարույրյանինն է:
«Լուսանկարները բնության գրկում ենք արել: Ինձ հետ նկարվել են նաև ամուսինս` Կառլոսը, և նրա երկու քույրերը` բալետի փոքրիկ պարուհի Սաթենիկը և նկարչուհի Նազելին»,- պատմեց դերասանուհին:
Լիլին հղիության 8-րդ ամսում է. նրա փոխանցմամբ` իրենք աղջիկ են ունենալու, ում համար ամուսնու մայրիկի անունն են ընտրել` Արմինե:
Ըստ դերասանուհու` հղիությունը լավ է տանում, իրեն շատ լավ է զգում: Զույգն արդեն սկսել է գնումներ անել. երիտասարդ ամուսինները հստակ որևէ գույնի հագուստ չեն ընտրում ապագա փոքրիկի համար: «Ընտրում ենք նուրբ և բաց երանգների հագուստ, պարագաներ»,- ասաց Լիլին:
Ի դեպ, Լիլին և Խանդութը ցանկություն ունեն բալիկի ծննդից հետո նույն ֆոտոշարքը կրկնել:
ESem.am-ը թեթև ծննդաբերություն է մաղթում Լիլիին, և առողջ փոքրիկ՝ ապագա ծնողներին:
Լուսանկարները` Խանդութ Պարույրյանի
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը