Հաղորդավարուհի Լիլի Հովերը գարնանը ընդառաջ «Բարով գնաս, ձմեռ» ֆոտոշարք է ներկայացրել և այն իրականացնելու համար ուղևորվել է Սևան: BlogNews.am-ին տրամադրելով ֆոտոշարքը, հաղորդավորուհին պատմել է գաղափարի մասին.«Արդեն երկու շաբաթ Է Սևանա լիճը համատարած սառցակալած Է, առանձին հատվածներում սառույցի շերտը կազմում է  քսան սանտիմետր: Նման մասշտաբային սառցակալում վերջին անգամ դիտվել էր  2012-ին, պահպանվել 7 օր:
Մինչև ջերմությունն ու հատկապես քամիները կվերադարձնեն Սևանի նախկին տեսքը, այն հիասքանչ է նաև «կապույտ սառույցներում»:
Այսօր ճանապարհում ենք ոչ այնքան գիտականորեն, բայց մեզ համար զգացողությամբ  «ծանր» ձմեռը, որը գարնանամուտը տոնելու առիթ Է բոլորիս համար: «Բարով գնաս, ձմեռ» ֆոտոշարքը սառած Սևանի մայրամուտին: