Wnews.am-ի Fashion զրույց խորագրի հյուրն այս անգամ  «Ֆուլ հաուս»  սիթքոմի դերասանուհի Լիլի Կարապետյանն է:  Լիլին նախընտրում է կանացի ոճը, անտարբեր չէ բարձրակրունկների հանդեպ: Կանացիության, ոճի, նորաձևության սեփական պատկերացնումների մասին նա կիսվել է մեզ հետ:

 

6


– Ե՞րբ առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ և որքանով է այն կարևոր քեզ համար:


— Դժվարանում եմ պատասխանել, թե երբ առաջին անգամ հետաքրքրվեցի նորաձևությամբ, բայց մի բան կարող եմ վստահ ասել, որ ոճիս ուշադրություն սկսեցի դարձնել 15 տարեկանից մայրիկիս օգնությամբ: Այն ժամանակ ես այնքան էլ կանացի չէի հագնվում և փորձում էի խուսափել պայծառ գույներից, սակայն մեկ օրում փոխեցի ամբողջ զգեստապահարանս և այդ ժամանակվանից սկսվեց իմ մեծ սերը կանացի ոճի հանդեպ:

 

– Ոճդ ինչպե՞ս կբնութագրես, ինչի՞ց ես ոգեշնչվում կերպարներդ ստեղծելիս:
-Փորձում եմ շատ կանացի հագնվել: Պարզապես հիանում եմ նախորդ դարի կանանցով և նրանցից էլ հենց ոգեշնչվում եմ: Կարող եմ առանձնացնել միակ և անկրկնելի Օդրեյ Հեփբերնին, ով ինձ համար կնոջ իդեալ է: Ժամանակակից կանանցից կարող եմ առանձնացնել Վիկտորիա Բեկհեմին. հիանում եմ նրա մինիմալիստական, բայց կատարյալ  look-երով:

 

2


-Ովքե՞ր են քո ֆավորիտ դիզայներները:
-Լինում են առանձին հավաքածուներ կամ մոդելներ, որոնք հավանում եմ, բայց ոչ մի դիզայների հատուկ առաձնացնել չեմ կարող:

 

– Առաջին բանը, ինչին ուշադրություն ես դարձնում մարդու արտաքինում, ոճում:
-Եթե խոսենք կանանցից, ապա  վերջերս սկսել եմ ուշադրություն դարձնել այն հագուստային համադրություններին, որոնք ես չէի կարող պատկերացնել կամ պարզապես չէի համարձակվի անել: Միշտ փորձում եմ ինձ համար մի նոր բան քաղել:  Տղամարդկանց դեպքում առաջինը, ինչին նայում եմ, կոշիկներն են: Իմ կարծիքով ժամացույցից առաջ կոշիկները կարող են շատ բան ասել տղամարդու մասին:

 

4


Նորաձևության կանոններ, որոնք սիրում ես խախտել:
-Կարծում եմ շատ կանոններ եմ խախտում, բայց ակամայից:

 

– Որո՞նք են, ըստ քեզ, նոր սեզոնի գլխավոր թրենդները։
-Վերջերս մի տեղ կարդացել եմ, որ վարդագույնը կրկին վերադառնում է նորաձևություն: Չգիտեմ՝ որքանով է դա այդպես, բայց այս սեզոն շատ սիրեցի նուրբ վարդագույնը, հատկապես դրա մի քիչ կեղտոտ երանգը:

 

11


– Քո վերջին գնումը:
-Nike խանութից  ձեռք եմ բերել նոր սպորտային համազգեստ՝ Stella McCartney  հավաքածուից և  համապատասխան սպորտային կոշիկներ:
-Քո հաջորդ must-have-ը:


-Չգիտեմ, թե ինչ կլինի, բայց կարծում եմ կլինի պաստելային երանգներում։

 

Фото Lili Ka.


-Քո կարծիքով ո՞րն է ամենանորաձև քաղաքը։
– Տարին երկու անգամ Փարիզը միանշանակ դառնում է նորաձևության մայրաքաղաք: Խոսքս իհարկե Fashion Week-երի մասին է:

 

-Հեռուստատեսությունն ինչպե՞ս ազդեց ոճիդ ձևավորման հարցում:
-Անկեղծ ասած հագուստիս հարցում ինչ-որ փոփոխություններ չեմ կարող նշել, ավելի շատ TV-ն ազդեցություն ունեցավ դիմահարդարմանս վրա, բայց էլի ոչ զգալի, պարզապես մի փոքր փոխվեց դիմագծերիս վրա դրվող շեշտադրությունը:

 

Фото Lili Ka.


-Հայ աղջիկների գլխավոր fashion սխալները:
-Չեմ սիրում դատել, բայց կարծում եմ ձգտումը լինել մաքսիմալ գեղեցիկ ցանկացած պայմանում և ցանկացած ժամանակ, ինչն էլ բերում է նրան, որ օրինակ մարզասրահում կարող ես տեսնել կարմիր շրթներկով աղջկա կամ էլ ցերեկը երեկոյան look ունեցող մեկին:

 

Մանրամասները՝ այստեղ: