Հ.Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Սոնա Մուրադյանի ընտրյալ ունենալու մասին Esem.am-ը պատմել է: Օրերս տեղի է ունեցել Սոնայի և սիրելիի` մասնագիտությամբ իրավաբան Սարգիս Պետրոսյանը նշանադրությունը: ESem.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ հայկական ավանդական նշանադրություն են արել ապրիլի 21-ին, որին ներկա են եղել միայն ընտանիքի անդամները:

 

«Ամեն բան ջերմ ընտանեկան միջավայրում անցավ. ներկա էին բացառապես երկկողմանի ընտանիքի անդամները»,-ասաց Սոնան, ով իրեն շատ երջանիկ է համարում: «Ամեն բան շատ լավ է անցել, նույնիսկ փոքր ինչ հուզիչ»,-նկատեց դերասանուհի-հաղորդավարուհին:Նշենք, որ զույգը երկու տարի ընկերություն անելուց հետո է միայն որոշել նշանվել, իսկ հարսանիքը սարերի հետևում չէ:

 

                                                                                                                               Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը