ESem.am-ը հայտնել էր, որ սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանն ընտրյալ ունի և առաջիկայում պատրաստվում է նշանվել: Հունիսի 9-ին`երևանյան ռեստորաններից մեկում կայացել է Տաթևի և իր ընտրյալի` Կարենի նշանադրությունը, որի մանրամասները նա առաջինը փոխանցեց ESem.am-ին:


Տաթևի խոսքով` նշանդրեքի օրը պատահական չեն ընտրել: «Իմ և ընտրյալիս ծննդյան օրերն իրար ենք գումարել ու ստացել ենք այդ թիվը. փոքր-ինչ սնահավատ եմ :) Կարծում եմ՝ ինչ-որ տրամադրություն և առանձնահատուկ նշանակություն հաստատ կփոխանցի նման սկզբունքով ընտրություն կատարելը»,- նկատեց Տաթևը:

 

Ըստ նրա` նշանադրեքի օրը լարված է եղել, սակայն ամեն բան հիանալի է անցել: «Հաճելի քաոս հոգեվիճակը դեռ շարունակում եմ ապրել: Միմյանց երջանկացնելու միտքն ինձ գերհզոր ուժ է տալիս, իսկ այդ դեպքում լարվածության պահերը չեն կարող խոչընդոտ լինել: Իհարկե, լարվածության տոկոսը շատ բարձր էր, այնուամենայնիվ, նշանդրեքը չափից ավելի ուրախ անցավ:

 

Երբ ձևականություններից զերծ ես ու  դիմացինին ցույց տալու, որևէ բան հատուկ անելու նպատակ չունես, օրդ ամենավառ գույներով է ներկվում, և անգամ անծանոթ մարդիկ միմյանց կարողանում են փոխանցել բարձր տրամադրություն: Միշտ սիրել եմ «անմիջական» բառը, նման դեպքում ստեղծվում են պարզ հարաբերություններ»,-անկեղծ ասաց Տաթևը:

 

Սերիալային դերասանուհին այդ օրվա համար երկար զգեստ էր ընտրել: «Զգեստիս ընտրության հարցում երկար չեմ մտածել, առաջինը հենց այդ շորն եմ տեսել, սիրահարվել և վստահ եղել, որ իսկապես իմն է: Բացի դրանից, այն հիացմունքը, որ ես տեսա մարդկանց դեմքին, ինձ էլ ավելի բարձր տրամադրություն պարգևեց»,-նկատեց նա:

 

Տաթևն առանձնահատուկ խոսեց նաև իրենց խնջույքի թամադա Վահան Թովմասյանի մասին, ում շնորհիվ էր նաև, որ նշանադրեքը, ըստ նրա, հիանալի անցավ: «Ամենը իր կողմից կազմակերպված էր, ինչն էլ հիացրեց բոլորին: Մեզ շնորհավորեցին նաև երգիչ Նարեկ Բավեյանը, Օլգա Այվազյանը, Դավիթ Փափազյանը»,- մանրամասնեց սերիալային դերասանուհին:

 

Վերջինս չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել բոլոր ընկերներին: «Իմ ընկերներին, բարեկամներին, որոնց ես կոչում եմ ընտրյալ մարդիկ, անսահման շնորհակալ եմ: Սիրում եմ նրանց, ովքեր իմ կողքին են»,- շեշտեց Տաթևը:

Իսկ նշանածի` 35-ամյա Կարենի մասին խոսելիս Տաթևն ավելացրեց, որ նա իր բոլոր աղոթքների պատասխանն է:

 

Զույգը հարսանիքին կպատրաստվի սեպտեմբերին: «Հայրս շատ կարևոր գործերով այժմ չկարողացավ Հայաստան գալ, իսկ այդ ժամանակ կգա: Բացի դրանից, բոլորս էլ գերհոգնած ենք, քանի որ շատ կարճ ժամանակահատվածում պատրաստվեցինք նշանդրեքին,- ասաց Տաթևը` ավելացնելով,- իհարկե, նշանածս դեմ է սպասելուն, բայց կարևորում է ցանկությունս. չեմ պատկերացնում առանց հորս եկեղեցի մտնելը, պիտի օրհնի մեր միությունը նաև իր ներկայությամբ»:

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը