Միջազգային մրցույթների դափնեկիր, Քլիվլենդի երաժշտական ինստիտուտի շրջանավարտ, երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Նարա Ավետիսյանը հանդես կգա մենահամերգով: Ինչպես տեղեկացրին ՀՊՖՆ մամուլի ծառայությունից, համերգը տեղի կունենա հունիսի 5-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյի ընթացքում կհնչեն Լիստի, Մոցարտի, Գրանդոսի և Շումանի գործերը:

 

Դաշնակահորուհի Նարա Ավետիսյանը ծնվել է 1992 թվականին: Սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: