Երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Մարիաննա Ուզանկիչյանը հանդես կգա մենահամերգով: Մենահամերգը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:


Ծրագրում կհնչեն Բեթհովենի թիվ 31 սոնատը, Շումանի Վիեննական պարահանդեսը, Շոպենի թիվ 4 բալլադը և Ռախմանինովի Կորելիի թեմայով վարիացիաները: