Գերմանիայում ապրող տաղանդավոր դաշնակահարուհի Աստղիկ Բեգլարյանը մենահամերգով հանդես կգա Հայաստանում: Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:


Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Բաբաջանյանի վոկալ և գործիքային ստեղծագործությունները, Մանվել Բեգլարյանի դաշնամուրային գործերը: Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանոներ Ցոլեր Կարագուլյանը և Արմինե Վարդանյանը:


Աստղիկ Բեգլարյանը ծնվել է 1991 թ., Մայնի Ֆրանկֆուրտում: Հինգ տարեկանից հաճախել է Վլադիմիր Խաչատրյանի դաշնամուրի դասարանը: Սովորել է Հանովերի կոնսերվատորիայում: Տարբեր մրցույթներում արժանացել է մի շարք մրցանակների: