Ուկրաինական Океан Ельзи ռոք խումբը համերգով հանդես կգա Երևանում:«Արմենպրես»-ի հետ զրույցում իրադարձության կազմակերպիչ «Մեցցո փրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանը տեղեկացրեց, որ համերգը տեղի կունենա հունիսի 1-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:


«Համերգը նվիրված է «Մեցցո փրոդաքշնի» 5-ամյակին: Շատ երկար ժամանակ Океан Ельзи-ն եղել է ամենասպասված խումբը Հայաստանում: Որոշեցինք մեր 5-ամյակի առթիվ նվեր անել երաժշտասերներին: Океан Ельзи-ն յուրահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ»,-նշեց նա:

 

Անի Սաղոյանը հավելեց, որ տոմսերը մարտի 25-ից կլինեն վաճառքում և կտատանվեն 8-20 հազար դրամի շրջանակում:

 

Океан Ельзи-ն ուկրաինական ռոք խումբ է: Ստեղծվել է 1994 թվականին Սվատոսլավ Վակարչուկի կողմից, ով խմբի հիմնադիրն է և մեներգիչը: