Լիոնի «Կոմիտաս» երգչախումբը, որը հուլիսի 12-ին ժամանել է Հայաստան, հուլիսի 19-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա համերգային ծրագրով:  Համերգային ծրագրում ներառված են Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Ա. Հարությունյանի, Գուսան Շերամի, Խ. Ավետիսյանի ստղծագործությունները:

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ երգչախումբը Հայաստանի և ԼՂՀ-ի մի շարք քաղաքներում արդեն հանդես է եկել համերգներով. հուլիսի 15-ին երգչախումբը ելույթ է ունեցել Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնի դահլիճում, հուլիսի 16-ին` Ստեփանակերտի ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում, հուլիսի 17-ին`Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում: «Կոմիտաս» երգչախումբը, որը 1980 թվականից մինչ օրս  ղեկավարում է Ժան Բերբերյանը,  ստեղծվել է 1962թ.-ին:


2013թ. Ֆրանսիայում կայացել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացման 2-րդ համաժողովը, որի շրջանակներում ձեռք են բերվել մշակութային համագործակցության մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում` 2014թ. Լիոնի «Կոմիտաս» երգչախմբի հայաստանյան համերգի շուրջ: