Պատանի երգչուհի Անգելինա Գասպարյանի ծննդյան տոնին նվիրված երգչուհու մենահամերգի մասին esyes.am-ն արդեն պատմել է: Հիշեցնենք, որ երգչուհին դեռ ամիսներ առաջ հայտարարեց, որ «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթի բացմանը զուգերգով հանդես կգա «Եվրատեսիլ 2008»-ին Ուկրաինան ներկայացրած երգչուհի Անի Լորակի հետ:
Սակայն Անգելինայի առաջիկա ծրագրերում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց մասին esyes.am-ին տեղեկացրեց երգչուհու պրոդյուսեր Քնարիկ Սասունյանը:
«Բավականին խիտ գրաֆիկի պատճառով ստիպված էինք մերժել «Մանկական Նոր ալիք»-ի կողմից ստացած հրավերը, առաջիկայում շատ լուրջ անելիքներ ունենք, ուղղակի չենք հասցնում. օրերս էլ մեզ ԱՄՆ-ի «Big Apple Music Award» մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր են ուղարկել' նշելով, որ Անգելինան մրցանակ պետք է ստանա: Հիմա դրան ենք պատրաստվում: Նոյեմբերին Անգելինան պետք է մեկնի Նյու Յորք' մրցանակաբաշխությանը մասնակցելու, որից հետո էլ մենահամերգով հանդես կգա Լոս Անջելեսում,- ասաց Քնարիկն ու հավելեց,-մենահամերգի առաջարկն էլ դարձյալ այնտեղից է եղել. ԱՄՆ-ում Անգելինայի երգերը շատ հայտնի են, իրեն էլ շատ են սիրում»:
Այս օրերին Անգելինան ընտանիքի հետ ամառային հանգիստն է վայելում Ֆրանսիայում: Անգելինայի' Հայաստան վերադառնալուն պես կներկայացնենք նրա արձակուրդային արկածները:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը