Bravo.am-ը գրում է.
Ղրիմում կայանալիք «Մանկական Նոր ալիք» մրցույթում Հայաստանը կներկայացնի 12-ամյա Դավիթ Վարդանյանը: Փոքրիկ երգիչն իր երաժշտական պրոդյուսերի` Գրիգոր Կյոկչյանի հետ արդեն մեկնել է «Արտեկ եւ զբաղված է փորձերով: Մանկական միջազգային մրցույթին այս տարի մասնակցում է 12 երկրի ներկայացուցիչ, որոնց ելույթներին կարող եք հետեւել «Շանթ»-ի եթերում:
Գրիգոր Կյոկչյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Դավթի հետ աշխատում է դեռ «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան նախընտրական փուլից.«Նա այդ ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրեց, այժմ էլ իր ուժերն է փորձում Հայաստանի համար վարկանշով երկրորդ միջազգային մրցույթում»:
Մրցութային օրերին` օգոստոսի 16-ին եւ 17-ին, Դավիթը կկատարի Բրունո Մարսի «Locked Out Of Heaven» եւ Սոնա Շահգելդյանին հաղթանակ պարգեւած «Կորուստ, թե գանձ» երգերը.«Դրանք ենթակա են փոփոխման. ինչպես գիտեք, մինչեւ վերջին օրը կազմակերպիչների ընտրությունը հստակ չի լինում: Մեր մասնակիցը համարձակ է, փորձը ցույց է տվել, որ բեմում կարողանում է իրեն լավ դրսեւորել: Հուսանք` լավ հորիզոնական կգրավի»:
Շարունակությունը`այստեղ: