Երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Նարե Արղամանյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջա կցությամբ անցկացվող համերգը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կհնչեն Ռախմանինովի Ռապսոդիան՝ Պագանինիի թեմայով և Մալերի թիվ 1 սիմֆոնիան: Որպես դիրիժոր հանդես կգա ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: