Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա 15-ամյա ջութակահարուհի Լառա Բոշկորի (Գերմանիա) հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, համերգը կանցկացվի հունվարի 23-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ա զգային ակադեմիական թատրոնում:
Ջութակահարուհին և նվագախումբը կկատարեն Բրամսի Ջութակի կոնցերտը: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Բրամսի թիվ 4 սիմֆոնիան: Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը: