Օրերս տեղի ունեցավ արքայազն Ուիլյամի բարեգործական մեծ ընդունելությունը:
Բրիտանական արքայազնը, ով ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ, գալա-ընթրիք էր կազմակերպել լոնդոնյան Վինձոր ամրոցում: Ընդունելությունը նվիրված էր "The Royal Marsden Hospital" կլինիկայի նոր մասնաճյուղի բացմանը և "The Royal Marsden Cancer Charity" հիմնադրամի գործունեությանը, որն աջակցում է քաղցկեղով հիվանդներին: Ուշագրավ էր այն, որ բոլոր հայտնի լեդիները գալա-ընթրիքին ներկայացան "Ralph Lauren"-ի հագուստներով, քանի որ հենց այդ հայտնի դիզայներն է աջակցում "The Royal Marsden Cancer Charity" բարեգործական հիմնադրամին:
Լոնդոնյան ընդունելությանը ներկա գտնվեց նաև անգլիացի հմայիչ դերասանուհի Էմմա Ուոթսոնը: Երիտասարդ կինոաստղը բացառություն չկազմեց` ներկայանալով ''Ralph Lauren"-ի նոր հավաքածուի զգեստներից մեկով` մոխրագույն թրենդային երկար կիսաշրջազգեստով և սպիտակ դասական բլուզով: