Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդների ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։ Սիրուշոն կադրում կրում է սեւ, ուսերը բաց, ոճային զգեստ, ինչն էլ համադել է սեփական ապրանքանիշի՝ Pregomesh-ի զարդերով։ Նա մեղմ շպարով ու արձակված վարսերով է։ Կադրին կից երգչուհու երկրպագուներն իրենք հիացական խոսքերն ու հաճոյախոսություններն են հղել Սիրուշոյին։

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում սիրված երգչուհին սպիտակ շապիկ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը եւ նվազագույն դիմահարդարմամբ էր։ Սիրուշոն լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։ «Փայլում ես», «Անթերի», «հիասքանչ»,- գրել էին օգտատերերը։