«Բարբի» ֆիլմի նկարահանման հրապարակից շարունակաբար նոր կադրեր են հայտնվում, որտեղ աշխարհի ամենահայտնի տիկնիկին մարմնավորում է Մարգո Ռոբին, իսկ նրա ընկերոջը՝ Քենին՝ Ռայան Գոսլինգը։ Երեկ նրանք նկարահանում էին այն տեսարաններից մեկը, որում զույգը չմուշկներ է վարում Կալիֆորնիայի լողափով։ Կադրերից երևում է, որ նրանց հագուստը բավականին համահունչ է Barbie տիկնիկներ պատրաստողների նախընտրած ոչին, որը նրանք հագցնում էին տիկնիկներին 90-ականներին՝ թեժ վարդագույն հեծանվաշորտեր, նեոնային ծնկների բարձիկներ, պլաստիկ ականջօղեր և աբստրակտ պրինտներ ծիածանի բոլոր գույներով:
Ֆիլմի սյուժեի մանրամասները դեռևս անհայտ են, բայց հասարակության մեծ ուշադրությունը սևեռված է դրան, ինչը հիմնականում պայմանավորված է Ռայան Գոսլինգի կերպարով։
Բացի Գոսլինգից և Ռոբիից՝ ժապավենում ներգրավված են Ուիլ Ֆարելը, Էմմա Մաքքեյը, Ամերիկա Ֆերերան և Մայքլ Սերան։ Չնայած նախագծի ակնհայտ անլրջությանը, դրա վրա լուրջ թիմ է աշխատում։
Ֆիլմի ռեժիսորն է Գրետա Գերվիգը՝ «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» հավակնորդ Lady Bird և Little Women ֆիլմերի ռեժիսորը: Նրա հետ սցենարի վրա աշխատել է ամուսինը՝ Նոա Բաումբախը՝ հայտնի «Ամուսնության պատմության» հեղինակը, որը նույնպես առաջադրվել է «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի»:
«Barbie»-ի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի հուլիսի 20-ին։