Ռուս երգչուհի Գլյուկոզան Բալիում անցկացրած իր հանգստից նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում:
Կադրում 33-ամյա երգչուհին ներկայացել է սև լողազգեստով: «Կատարյալ շիկահերի» կերպարն ամբողջացրել է ազատ արձակված մազերը, կարմիր շրթներկն ու ցանց վերնազգեստը:
«Պաշտում եմ օվկիանոսը: Վստահաբար, ես նախորդ կյանքում ջրահարս եմ եղել»,- կադրին կից գրել է երգչուհին:
Նա նաև հայտնել է, որ չնայած կղզի է եկել աշխատանքային այցով, սակայն հասցնում է նաև հանգստանալ: