Esem.am-ը գրում է.



Ի՞նչ են խոսում. երգիչ Գրիգոր Կյոկչյանն  ընկերություն է անում Երգի պետական թատրոնի մեներգչուհի Միլենա Մելիքյանի հետ:)

 

 

 

 

Իրականում. Գրիգորի և Միլենայի մտերմիկ լուսանկարը ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվելուց հետո իրարանցում է առաջացրել ոչ միայն նրանց վիրտուալ  ընկերների, այլև մեր ընթերցողների շրջանում:) Մարդիկ հետաքրքրվում են` նրանք ընկերությո՞ւն են անում, թե՞ ոչ: Տարածում գտած լուրերի իսկությունը պարզելու համար ESem.am-ը զրուցեց Գրիգորի հետ, ով ասաց, որ ինքն ու Միլենան շատ լավ ընկերներ են: «Ընկերուհի չունեմ: Միլենան իմ վաղեմի ընկերն է»,- ասաց երգիչը, ով հավանական չհամարեց, որ հարաբերությունները հետագայում այլ բնույթ կստանան:

 

Երգչից տղեկացանք, որ այժմ Արցախում է, այսօր որպես անհատ կատարող երգելու է Ստեփանակերտի հրապարակում կայանալիք միջոցառման ժամանակ, իսկ վաղը Երգի պետական թատրոնով կներկայանան Շուշիում: Միլենան Երգի թատրոնի մեներգչուհի է, և խոսակցությունների առիթ դարձած լուսանկարը ճանապարհին են արել: