Երգիչ Նարեկ Բավեյանի' վերջին շրջանում ունեցած ստեղծագործական նորություններին ESem.am-ն անդրադարձել է:
Վերջին ամիսներին երգիչը տարբեր միջոցառումների ներկայանում է մի աղջկա ուղեկցությամբ, ինչն էլ իր երկրպագուների մոտ հարց է առաջացրել' արդյոք Նարեկի սիրտը զբաղված է:
ESem.am-ն այս մասին զրուցեց Նարեկի հետ, ով չցանկացավ պատասխանել ընտրյալ ունենալու մասին հարցերին' պատճառաբանելով, որ այլևս չի ցանկանում խոսել իր անձնական կյանքի մասին: Նարեկի խոսքերով' տարբեր միջոցառումների տարբեր աղջիկների հետ է լինում: Այնուամենայնիվ, մեր ունեցած լուսանկարները այլ բան են վկայում: