Ի՞նչ են խոսում. սերիալային դերասան Սպարտակ Պատվականյանը ընկերուհի ունի:

 

 

 

Իրականում.  ESem.am-ի  ընթերցողները վերջին շրջանում հաճախ են «ահազանգում», թե «Հարազատ թշնամու» Միշը`  իրականում` Սպարտակ Պատվականյանը ընկերուհի ունի և պարբերաբար տեսնում են նրանց` Երևանում զբոսնելիս: Ընթերցողներից մեկը պնդում է, որ Սպարտակին հաճախ է տեսել շիկահեր, ցածրահասակ աղջկա ուղեկցությամբ զբոսնելիս. ջերմ զրույցի ընթացքում նրանք նաև գրկախառնվում էին:

 

 

ESem.am-ն այս մասին խոսեց դերասանի հետ, ով հավաստիացրեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: «Նման բան չի եղել, ես անգամ զուտ ընկերական չեմ շփվում այդպիսի աղջկա հետ: Հնարավոր չէ, որ ինձ նկատած լինեին աղջկա հետ»,-ասաց Սպարտակը և հավելեց, որ իր սիրտն ազատ է: «Անձնական կյանքումս ոչ մի փոփոխություն բացարձակ չկա, ինչպես որ մենակ կայի, այդպես էլ մնացել եմ` դեռ»,- ընդգծեց նա: 


Լուրը ճշտեց Տաթևիկ Մկրտչյանը