«Հարազատ թշնամի» սերիալում Սաթենին մարմնավորած Մերի Հակոբյանին ESem.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է: Օրերս Մերին նոր ֆոտոշարք է անցել ու լուսանկարներն առաջինը մեզ տրամադրել:
Մասնագիտությամբ ռեժիսոր Մերիի նոր` գարնանային ֆոտոշարքն իրականացվել է Երևանի Բուսաբանական այգում` լուսանկարիչ Ամին Ավագյանի կողմից, ով էլ առաջարկել է Մերիին նման ֆոտոշարք ունենալ:
Սերիալային դերասանուհին նշում է, որ հաճախ է լուսանկարվում ու ֆոտոշարքեր ներկայացնում: «Այն մարդիկ, ովքեր հետևում են ինձ, սպասում են նորությունների, նոր լուսանկարների, ասեմ, որ առաջիկայում ևս նոր ֆոտոսեսիա կունենամ, որտեղ կլինեմ իմ մոդելավորած և կարած հագուստով»,-տեղեկացրեց Մերին:
Ըստ նրա` քանի որ այս ֆոտոշարքն այգում են արել, նկարվելու ընթացքում շատ փոքրիկների հետ է շփվել: «Այգում, բնականաբար, շատ մարդիկ կային և մինչ ես կշփվեի երեխաների հետ, շատ ժամանակ անցավ. Արդյունքում՝ եղանակի փոփոխությամբ պայմանավորված՝ սպասվածից այլ արդյունք ստացանք»,- նկատեց Մերին, ում խոսքով`ստացված լուսանկարներից գոհ է:
Նրա համոզմամբ` եթե ինչ-որ գործ սիրով է արվում, արդյունքը՝ միշտ էլ գոհացնում է:
Դերասանուհին խոստովանեց նաև, որ սերիալից հետո շատ տարբեր առաջարկներ է ունենում, սակայն դեռ չկա այն, ինչին սպասում է:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը