Դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում վերջին ժամանակներս բավականին ակտիվ է: Նա ամեն օր իր երկրպագու-օգտատերերին զարմացնում է նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով: Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում ցուցադրում է հմայիչ լուքեր, street style-եր, շքեղ ֆոտոշարքերից լուսանկարներ։
Այս անգամ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է սեւ հագուստ, շպարն ընդգծել է շուրթերն ու աչքերը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ներկայացրել էր իր առօրյա կերպարը։ Մերին կանաչ, թավշյա տաբատ էր կրում, սեւ սվիտեր, սեւ կաշվե պիջակ, իսկ կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։