Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա ու սպորտային կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին այգում է։ Նա կրում է լեգինսներ, լայն, սպորտային շապիկ, գլխարկ։ Մերին արձակել է վարսերը, նախապատվությունը տվել նուրբ շպարին։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով գրել է․ «Մարդկանց շփման մեջ երեք սխալ կա. առաջինը՝ նախքան անհրաժեշտությունը խոսելն է, երկրորդը՝ ամաչկոտությունը, չխոսելը, երբ դա անհրաժեշտ է, երրորդը՝ առանց ունկնդիրներին հետեւելու խոսելը»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մեքենայի մեջ էր։ Կրում էր սեւ բլուզ, արձակել էր մազերն, իսկ նուրբ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Չնայած երիտասարդ դերասանուհին հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գնահատելով գեղեցկությունը․ «Հրաշք գեղեցկուհի», «Գեղեցկություն», «Գեղեցկուհի»։