Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է:
Ինստագրամյան էջում տեղադրված կադրում նա սպիտակ հագուստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Մերին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում են ոճային պայուսակն ու խոշոր ժամացույցը։ «Հարմար նստեք, թուլացեք, սպունգի նման կլանեք ամենն, ինչ կատարվում է ձեր շուրջ, լսեք մտքերի պատառիկներին, որոնք պտտվում են ձեր գլխում, եւ շուտով ձեզ հանճարեղ գաղափար կայցելի»,- գրել է Մերին։