Երիտասարդ դերասանուհի Մերի Հակոբյանը Թաիլանդում արված լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որն առանձնանում է մեջքի հատվածում բացվածքով եւ ընդգծում է Մերիի գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Ամառային կերպարնբ ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ժամացույց եւ թեւնոց։