Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լուիզան վառ շպարով է․ ընդգծված աչքեր, արտահայտիչ շուրթեր։ Նրա վարսերը գեղեցիկ հավաքված են։ Հմայիչ դերասանուհին հրապարակմանը կից նա գրել է․ «Women’s club-ը Լոս Անջելեսում է»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արվել էին ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայում։ Հմայիչ դերասանուհին ոճային կերպարում էր. նա կաշվե տաբատ էր կրում, մուգ կանաչ բլուզ։ Լուիզա Ներսիսյանը երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացնում էր գեղեցիկ շպարը։ «Սան Ֆրանցիսկո»,- հրապարակումը մակագրել էր նա։