Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։ Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուիզա Ներսիսյանը կրում է ճերմակ, ամառային զգեստ։ Նա արձակել է ուղիղ հարդարված նոր երանգի վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Լուիզայի կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում դերասանուհու երկրպագուներն ու հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Շքեղ կին», «Սիրուն», «Այս գույնը ձեր գույննա։ Շատ սազում է», «Հիասքանչ»։