Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուասնկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա սեւ զգեստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Դերասանուհին շքեղ սանրվածք է ընտրել եւ վառ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Լուիզա Ներսիսյանը խոշոր ականջօղեր է կրում։ Դերասանուհու կերպարը հիացրել է հետեւորդներին, որոնք շտապել են նրան բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Գեղեցկություն, խոսքերն ավելորդ են», «անթերի»։
Օրերս հրապարակված լուսանկարներն արվել էին ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայում։ Հմայիչ դերասանուհին ոճային կերպարում էր. նա կաշվե տաբատ էր կրում, մուգ կանաչ բլուզ։ Լուիզա Ներսիսյանը երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացնում էր գեղեցիկ շպարը։ «Սան Ֆրանցիսկո»,- հրապարակումը մակագրել էր նա։