Esem.am-ը գրում է.



Ի՞նչ են խոսում. երգիչ Վլադիմիր Բարխոյանն ընկերուհի ունի:

 

 

 

 

Իրականում. Վերջերս ESem.am-ի հավատարիմ ընթերցողները մեզ հայտնել էին, որ Վլադիմիրին Երևանում տեսել են մի աղջկա ուղեկցությամբ` ձեռք ձեռքի տված և խնդրում էին պարզել՝ երգիչն ընկերուհի՞ ունի: Լուրի իսկությունը ճշտեցինք երգչից: «Ըըըը... ինձ հաճախ կարելի է տեսնել աղջկա ուղեկցությամբ»,- ասաց նա, իսկ ESem.am-ի հստակեցմանը՝ նո՞ւյն աղջկա ուղեկցությամբ, դրական պատասխան տվեց:

 

 

Երգիչը նշեց, որ չի սիրում ի ցույց դնել իր անձնական կյանքը, այդուհանդերձ,  անուղղակիորեն հաստատեց ընկերուհի ունենալու լուրը՝ խոստովանելով, որ հարաբերությունները դեռ նախնական փուլում են, ինչի համար էլ չի ցանկանում մանրամասներ հայտնել:  


ESem.am