Ի՞նչ են խոսում. վերջերս հաճախ ենք ընթերցողներից էլեկտրոնային նամակներ ստանում, ովքեր խնդրում եմ ճշտել' Դավիթ Մարդյանն ընկերուհի՞ ունի:
Իրականում. լուրը պարզելու համար խոսեցինք Դավթի հետ, ով այժմ նկարահանվում է «Հարազատ թշնամի» սերիալում: «Չեմ ուզում հանրայնացնել այդ հարցը, դրա համար էլ այլ կերպ կպատասխանեմ. Այո՛, ընկերուհի ունեմ: Մեր միջև ամեն ինչ ավելի քան լուրջ է, սակայն չեմ բացահայտի նրան մինչև որևէ փուլի հասնելը,- ESem.am-ին ասաց Դավիթը, ով գերադասեց գաղտնի պահել ընկերուհու անունը' միայն նշելով, որ ինքն ու սիրելին վաղուց են իրար ճանաչում: -Մենք ընտանիքներով վաղուց ենք միմյանց ճանաչում: Եկավ մի շրջան, երբ որոշեցինք ու սկսեցինք ընկերություն անել»:
Դավթի խոսքերով' իրենք կամուսնանան այն ժամանակ, երբ ինքը հեռուստատեսությունից ու մարդկանց ուշադրությանից հեռու կլինի: «Կգա ժամանակը, որ ես չեմ նկարահանվի, կթողնեմ այս ամենը ու կզբաղվեմ իմ անձնական հարցերով: Մինչ այդ ընկերուհիս պետք է ավարտի ուսումը,-ավելացրեց Դավիթը, ում փոխանցմամբ, ընկերուհին հեռուստատեսության ոլորտից չէ: -Ես այնքան էլ կողմ չեմ, որ ընկերուհիս իմ ոլորտից լինի: Նա սովորում է մենեջմենթի բաժնում»:
Դավթից կորզեցինք նաև, որ ընկերուհու հետ այնքան էլ հաճախ չի զբոսնում, որպեսզի մարդիկ իրենց միասին չտեսնեն: Իսկ երբ հետաքրքրվեցինք' սիրելին կա՞ Դավթի սոցցանցային էջերի ընկերներում, վերջինս պատասխանեց. «Նա ընդհանրապես չկա սոցիալական կայքերում, որովհետև այդ հարցերում ես մի քիչ հայավարի եմ մտածում:) Իմ էջն էլ ուղղակի կա. ես ոչ ոքի հետ չեմ խոսում»:
Դավթից հետաքրքրվեցինք նաև' ճի՞շտ են մեր այն ընթերցողները, ովքեր պնդում են, որ նրա ընկերուհին Հայաստանում չի բնակվում, ինչը ևս դերասանը հերքեց' ասելով, որ ընկերուհին Հայաստանում է ապրում. «Իրենք հավանաբար լուսանկար են տեսել: Մենք պարզապես միասին' ընտանիքներով մեկնել էինք երկրից դուրս, իսկ թե ուր, թող գաղտնի մնա»:
Լուրը ճշտեց Արևիկ Իսաջանյանը