Tert.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ դառը շոկոլադի օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Газета.ru-ին:
Գիտնականները նման եզրակացության են եկել, երբ ուսումնասիրել են ավելորդ քաշից տառապող 44 տղամարդու, ովքեր մեկ ամսվա ընթացքում օրական 70 գրամ մուգ շոկոլադ են օգտագործել:
Մասնավորապես, նրանց հաջողվել է հաստատել, որ շոկոլադն օգնում է վերականգնել անոթների ճկունությունը և կանխում է արյան խցանումը:
Նման արդյունք ապահովում է շոկոլադում ֆլանոիդների բարձր պարունակությունը: