Ցավոք, տաք շոկոլադը մեր երկրում ոչ այնքան տարածված ըմպելիք է: Ըստ Ամերիկայի գիտնականների' տաք շոկոլադի կանոնավոր օգտագործումը թույլ չի տալիս, որ ուղեղը ''մամռակալի'':
Փորձին մասնակցել է ծերունական թուլամտություն չունեցող 60 մարդ (միջին տարիքը 73): Մասնակիցներն ըմպում էին օրական երկու բաժակ տաք շոկոլադ մեկ ամսվա ընթացքում, ընդ որում, շոկոլադի այլ տարբերակների օգտագործումը բացառվում էր:
Դրանից հետո փորձարկվողները մի շարք հարցաշարեր էին անցնում, որոնք գնահատում էին նրանց հիշողությունն ու մտածողությունը: Բացի այդ, գիտնականներն ուլտրաձայնային սենսորների օգնությամբ չափում էին արյան հոսքը դեպի գլխուղեղ:
''Ուսումնասիրելով գլխուղեղում տեղի ունեցող արյան հոսքը՝ մենք հայտնաբերեցինք բազմաթիվ հետաքրքիր նորություններ'',- ասում է հետազոտութան հեղինակներից մեկը՝ Ֆարզանե Սորոնդը:
Փորձարկվողներից 18-ի մոտ սկզբում նկատվում էր արյան հոսքի պակաս դեպի գլխուղեղ: Փորձի վերջում գիտնականները գրանցեցին միջին հաշվով 8, 3% բարելավում, ինչը նպաստեց նաև հարցաշարերն ավելի բարեհաջող հանձնելուն:
''Տաք շոկոլադի, գլխուղեղում արյան հոսքի և կոգնիտիվ ունակությունների միջև կապն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար հետագայում նույնպես հարկավոր է հետազոտություններ անցկացնել, մեր բոստոնյան գործընկերների աշխատանքը դեռևս առաջին քայլն էր'', - ասում է Փոլ Ռոզենբերգը:
Այնպես որ, խմեք տաք շոկոլադ և առողջ կլինեք: