Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականների մի շարք հաստատությունների արդյունքում պարզվել է, որ սև շոկոլադն օգնում է նվազեցնել ճարպակալման և շաքարախտի ռիսկը, հայտնում է Fox News-ը:
Սև շոկոլադը հարուստ է բուսական պիգմենտ ֆլավանոլով և հակաօքսիդանտներով, որոնք հայտնի են սրտանոթային համակարգի վրա իրենց դրական ազդեցությամբ: Ֆլավանոլներն իջեցնում են արյան ճնշումը և բարելավում արյան մատակարարումը: Գիտնականները որոշել են պարզել, թե արդյոք նրանք նպաստում են քաշի նվազեցմանը: Այդ նպատակով լաբորատոր առնետներին կերակրել են ճարպերով և ֆլավանոլով հարուստ կերով: Արդյունքում առնետները պահպանել են քաշը և արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը` չնայած կերակրի մեջ ճարպի մեծ քանակությանը:
Միակ խնդիրը նրանում է, որ հենց ֆլավանոլներն և շոկոլադին դառը համ հաղորդում, հետևաբար արտադրողները ձգտում են նվազեցնել դրա քանակությունը շոկոլադի մեջ` դառնությունից խուսափելու համար: