Սրտանոթային համակարագի հիվանդությունները շարունակում են մնալ ամենատարածվածը աշխարհում: Դրանց բուժման ու վիրահատությունների վրա մարդկությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում յուրաքանչյուր տարի: Սակայն բացի դեղամիջոցներից ու վիրահատություններից կան նաև այլ միջոցներ, որոնցով դուք կարող եք կանխարգելել կամ առնվազն թույլ չտալ, որպեսզի սրտանոթային հիվանդությունները զարգանան: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 5 միջոց սրտանոթային հիվանդությունները կանխարգելելու կամ դրանց զարգացումը կանխելու համար: Դրանք շատ պարզ կանոններ են, որոնք տեղավորվում են առողջ ապրելակերպ սահմանման մեջ:
Բջջանյութ
Համաձայն որոշ ուսումնասիրությունների լավագույն միջոցը բջջանյութով հարուստ սննդակարգի գործածումն է: Մեծ քանակությամբ բջջանյութ պարունակում են լոբին, ընդեղեն, վարսակը, մրգերն ու բանջարեղենները: Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի անդամ, սրտաբան Դեվիդ Մեսլին նշում է, որ սրտի առողջությունը պահպանելու, իսկ եթե հիվանդ է, դրա զարգացումը կանխելու համար հարկավոր է ուտել վառ մրգեր՝ կարմիր, նարնջագույն, կանաչ գույների:
Շարունակությունը` այստեղ: