Aroxj.am-ը գրում է.


Ըստ վիճակագրական տվյալների` ոտնաթաթի մաշկի և եղունգների սնկային հիվանդություններ են նկատվում մարդկանց առնվազն 10-25 տոկոսի մոտ։  Aroxj.am-ը զրուցել է մաշկաբան Կարեն Վարդանյանի հետ և պարզել այս հիվանդության պատճառները, ախտանիշներն ու կանխարգելման եղանակները:


 Aroxj.am Ինչ է իրենից ներկայացնում  սնկային հիվանդության  այս տեսակը և որոնք են 

առաջացման պատճառները:


Կարեն Վարդանյան, մաշկաբան- Սնկային ախտահարման  առաջին վկայությունը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկ արտադրությունն է։ Դրանից հետո է վարակիչ հիվանդությունը տարածվում եղունգների վրա։


Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը։ Սնկերի տարածման համար ավելի նպաստավոր է դառնում  տաք եղանակը, երբ ոտնաթաթերը քրտնում են և այտուցվում, կամ առաջանում են կոշտուկներ, քերծվածքներ:  


Օրինակ, լողավազան առանց ռետինե հողաթափերի այցելելն արդեն հիգիենայի կանոնների խախտում է, ու վարակի վտանգ կա:Հիմնականում կանայք  ամռան ամիսներին բաց կոշիկներ շատ են հագնում, իսկ սնկային հիվանդությունը նաև կոսմետիկ տհաճություն է, որից պետք է ազատվել: Բայց  դա չի նշանակում որ միայն կանանց շրջանում է տարածված. սեռային տարանջատումներ չկան:


Շարունակությունը` այստեղ: