Aroxj.am-ը գրում է.
Եղանակային փոփոխություններն ու դրա տատանումները հանգեցնում են մաշկի որակի փոփոխության: Ցանկացած տատանում առաջինն իր վրա մաշկն է զգում: Ձմեռային ցուրտ եղանակին մաշկը դառնում է առավել չոր ու ճաճքելու, թեփոտելու հակվածություն է ունենում: Մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանի խոսքով, ձմեռային եղանակին մաշկը ենթարկվում է սթրեսի: Հենց այդ պատճառով ձմռանը մաշկի խնամքը կարևորագույն խնդիրներից է:
«Ցուրտ եղանակին տեղի են ունենում արյան անոթների, մկանային ու մազանոթային ցանցի սպազմեր: Դրա արդյունքում արյունը չի հասնում վերջույթներին, մաշկի ու ընդհանուր օրգանիզմի սնուցումը կարող է անբավարար կատարվել: Հարկավոր է ձմռանը ավելի ուշադիր լինել մաշկի խնամքի նկատմամբ»,-նշում է ԱՆ Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ Սամվել Հովհաննիսյանը:
Շարունակությունը` այստեղ: