Aroxj.am-ը գրում է.

 

Ջերմաստիճանային կտրուկ տարբերությունը սթրես է օրգանիզմի համար և կարող է իր դերը խաղալ մաշկային հիվանդությունների սրման մեջ: Այս մասին հայտնեց մաշկաբան Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով, այդ սրացումներից խուսափելու համար պետք է խուսափել ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններից. «Տաք տնից չարժե միանգամից դուրս գալ, եթե դրսում շատ ցուրտ է: 


Որոշ ժամանակ մնացեք միջանցքում, թույլ տվեք, որ մաշկը ադապտացվի ջերմաստիճանի փոփոխությանը»: Մասնագետը խորհուրդ է տալիս ձմռանը տաք հագնվել եւ մարմնի բոլոր մասերը պաշտպանել ցրտից, քանի որ գրեթե բոլոր մաշկաբանական խնդիրների սրացումները նաև մաշկի ցրտահարումը սովորաբար պայմանավորված է ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ:

         

«Ձմռանը սրվում են նաև հերպեսի, բակտերիաների և սնկերի պատճառով առաջացող հիվանդությունները»,- նշեց մաշկաբանը, ավելացնելով, որ այդ խնդիրներից խուսափելու համար պետք է ամուր պահել իմունային համակարգը և հետևել սննդակարգին :


Շարունակությունը` այստեղ: