Նարնջի հյութի կանոնավոր օգտագործումն օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, հավաստում են գիտնականները: Նրանք պարզել են, որ մեկ ամսվա ընթացքում օրական մոտ երկու բաժակ նարնջի հյութ խմելն իջեցնում է արյան ճնշումը, ինչը կարող է սրտանոթային հիվանսությունների առաջացման պատճառ դառնալ:
Գիտնականների կարծիքով' նարնջի հյութի պաշտպանիչ հատկությունները կապված են դրանում առկա կենսաբանական ակտիվ նյութով' գեսպերիդինով: Այս տեսությունը ստուգելու համար ֆրանսիացի գիտնականները թեստավորել են միջին տարիքի և հավելյալ քաշ ունեցող 24 կամավորի: Բացի հավելյալ քաշից առողջության հետ այլ խնդիրներ նրանք չունեին:
Փորձն անցել է երեք փուլով (յուրաքանչյուր փուլը 3 ամիս): Առաջին փուլի ընթացքում կամավորները չորս շաբաթ անընդմեջ խմել են նարնջի հյութ: Երկրորդ փուլում նրանց տրվել է քաղցրացված ջուր և գեսպերիդին պարունակող հաբ: Վերջին ամսում կամավորները խմել են ջուր "դատարկ" հաբով: Այսպես, առաջին երկու փուլերի ընթացքում մասնակիցների դիաստոլիկ ճնշումը միջինը 3.2-5.5 միավորով նվազել էր: