Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ հեռավոր համաստեղության մեջ հայտնաբերել են նոր տեսակի ժայռոտ մոլորակ, որի վրա կարող Է գոյություն ունենալ կենսաբանական կյանք: «Kepler-10c» մոլորակի զանգվածը, որը նաև անվանել են «Մեգա-Երկիր», 17 անգամ գերազանցում է Երկրի զանգվածը, իսկ դրա տրամագիծը եռապատիկ մեծ է, քան մեր մոլորակինը, տեղեկացնում է BBC-ն:
Աստղագետներն ասում են, որ զարմացած են, թե ինչպես է, որ այդքան ծանր, հոծ մոլորակը կարողացել մնալ ամբողջական՝ չկորցնելով իր մթնոլորտը և չվերածվելով գազային հսկայի, ինչպես Յուպիտերը:
Համարվում է, որ «Kepler-10c»-ի տարիքն ավելի քան կրկնակի գերազանցում է Երկրինը, այն մոտավորապես 11 միլիարդ տարեկան է: