Անահիտ Կիրակոսյանը 2012 թվականի փետրվարի 6-ին դարձավ Արտակ Սարգսյանի կինը: Դերասանուհին իր ամուսնու հետ երեկ երեկոյան ռոմանտիկ ընթրիքով նշանավորել է համատեղ կյանքի երկու տարին.“Երկուսս էլ աշխատանքի էինք, այդ պատճառով կարծում էի' միայն իրար շնորհավորելով կսահմանափակվենք, բայց նա ծաղիկներով տուն վերադարձավ, որից հետո առանց երեխաների ժամանցի վայրերից մեկում նշեցինք մեր օրը”:

 

Նա նշում է, որ գտել է երջանկությունը եւ փորձում է ընտանիքի յուրաքանչյուր օրը երջանիկ դարձնել.“Համատեղ կյանքը փորձություն է: Սիրահարվել ու ընկերություն անելն ընդամենն ամիսներ են, իսկ ամուսնությունը լուրջ պատասխանատվություն է: Շնորհակալ եմ Աստծուն, որ հանդիպեցի Արտակին, նա լիակատար իմ երկրորդ կեսն է: Ասում են' չկա երջանկություն, կան երջանիկ պահեր, բայց ես էլ կարող եմ ասել, որ ամեն րոպե կարող ես ստեղծել քո երջանիկ պահը:): Ընտանիքս առաջին տեղում է: Բնականաբար, նաեւ լիարժեք եմ զգում, որ կարողանում եմ համատեղել իմ սիրելի աշխատանքի հետ”:

Ինը վարդ եւ արցունքներ :)

Անահիտը պատմել է, որ նախորդ տարի ամուսնության մեկամյակի առթիվ դուստրերը' Լաուրան եւ Աննան, իրեն անսպասելիորեն հուզել են.“Նրանց ուղարկել էի խանութից հաց գնելու, ուշացան, արդեն անհանգստանում ու բարկանում էի, երբ վերադարձան գեղեցիկ վարդերով ու շնորհավորեցին:): Նրանց գումար չէի տվել, բայց իրենք հավաքել էին հատուկ այդ օրվա համար, հետո պատմեցին, որ գումարը բավականացրել է 8 վարդի համար, իսկ վաճառողը, տեսնելով, թե ինչքան ոգեւորված են, մեկ վարդն էլ նվեր է տվել: Աղջիկներիս արարքից եւ ուշադրությունից հուզվեցի ու արտասվեցի, իսկապես դա ավելին է, քան նյութական մեծ նվերը”:

 

Շարունակությունը՝ այստեղ: