Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Life.panorama.am-ին այսօր պատմեց, որ այս ամռանը չի հանգստանալու. ««Խոպանի տեսությունը» լինելու է եթերում, իսկ դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք նկարահանումները, դա էլ իր հերթին կնշանակի, որ այս ամռանը մենք չենք հանգստանա: Թեպետ պետք է նկատեմ, որ մեր ողջ անձակազմը դրանից չի սրտնեղում, քանի որ շատ մեծ սիրով ենք նկարահանվում»,- նշեց դերասանուհին:

 

Անահիտը, ով մինչ այս «Vitamin» ակումբի հետ համագործակցության մի քանի փորձ  է ունեցել, տեղեկացրեց, որ  «Vitamin» ակումբի առաջիկա ծրագրերում մասնակցելու հրավեր դեռ չունի. «Վիտամինցիները իմ մտերիմ ընկերներն են, բայց ես թռուցիկ եմ լսել, որ նոր ծրագրեր են պատրաստվում, ուստի չգիտեմ էլ ես ընդգրկված կլինեմ, թե ոչ, ինձ դեռեւս ոչինչ չեն ասել»,- նշեց նա:

 

Շարունակությունը` այստեղ: