07:25
«Ուղիղ ինը տարի առաջ այս օրը դու հիմնովին փոխեցիր կյանքս». Անահիտ Սիմոնյանի շնորհավորանքը որդուն

 

Երգչուհի Անահիտ Սիմոնյանի եւ երաժիշտ Հայկոյի որդին՝ Արմանը, նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով ջերմ գրառում է արել Անահիտ Սիմոնյանը՝ արխիվային լուսանկար հրապարակելով։

 

«Արման, ուղիղ 9 տարի առաջ այս օրը դու հիմնովին փոխեցիր կյանքս՝ լույս աշխարհ գալով (ի դեպ, լուսանկարն արվել է ծննդատնից դուրս գրվելիս)։ Ես նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել, որ դու այդքան քաղցր ես, խելացի եւ հասկացող, ինչպիսին հիմա դարձել ես… Հիշելով՝ որքան փոքր էիր, անօգնական ու հանգիստ, ես հիմա նայում եմ քեզ ու հպարտանում։ Հպարտանում եմ, որ դու բարի սիրտ ունես, որ սիրում ես կենդանիներ, որ միշտ պատրաստ ես օգնության ձեռք մեկնել կարիքն ունեցողին, որ լավ ես սովորում, որ հարգում ես մեծերին, որ նույնիսկ երբ վիճում ես ընկերներիդ հետ, երկար չես կարողանում նեղացած մնալ եւ պարտադիր հաշտվում ես, որ նույնիսկ համակարգչային խաղերում այնքան արդար ես, որ անարդարության պատճառով կարող ես արտասվել ու դուրս գալ խաղից…»:

Առաջարկում ենք նաև
Լրահոս