Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել և շնորհավորել դստեր 18-ամյակն ու վերհիշել միասին անցած ճանապարհը։
Հրապարակմանը կից դերասանուհին գրել է.
«Տասը տարի առաջ 8 տարեկան չարաճճի աչքերով մի աղջնակ ձեռքս պինդ բռնեց ու ասաց՝ մամա… քայլեցինք միասին, քարքարոտ էր ճանապարհը, բարդություններով, վերելքներով, վայրէջքներով, հաջողություններով ու անհաջողություններով։ Բայց անցանք ու հասանք կարևոր մի հատվածի. 18տարեկան, փոքրիկ Անուլիկս արդեն չափահաս է, որ ճիշտն ասեմ՝ հավատս չի գալիս…. 00։00–ից սկսած անդադար լացում եմ հուզմունքից ու էն զգացողությունից, թե ոնց են թռչում տարիները։ Ճախրի՛ր, գնա ՛, քայլերդ միշտ առաջ, արդեն չափահաս ու հասուն իմ աղջիկ, իմ Անուլիկ։ Ծնունդդ շնորհավոր»։