Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը ծննդյան տոնից օրեր առաջ նոր ֆոտոշարք է անցել ու ստացված լուսանկարներն առաջինը ESem.am-ին տրամադրել:
Նոր, գարնանային ֆոտոշարք ունենալու գաղափարը լուսանկարիչ Վահան Սուրենցինն է, ում հետ դերասանուհին համագործակցել էր կիթառով ֆոտոշարքն անելիս:
«Վահանն ասաց` միշտ բնական տեսքով ես երևում, արի քեզ այլ կերպարում փորձենք. ավելի կանացի նկարներ անենք»,- պատմեց Անահիտը:
Դերասանուհին թեև շատ է հավանել նոր ֆոտոշարքը, սակայն նշում է, որ իրեն բնական տեսքով է սիրում: «Իմ հոգին բնական նկարներում է երևում»,- ընդգծեց նա:
Ըստ Անահիտի` ընտրել են մի կերպար և լուսանկարների միջոցով կյանքի կոչել Հաղթանակի այգում:
«Շատ գոհ ու շնորհակալ եմ այս լուսանկարների համար. ինձ այլ կերպ բացահայտեցի: Եթե որևէ ֆիլմի առաջարկ լինի, որտեղ պետք է ավելի հասուն կին երևալ, փաստորեն, կարող եմ այդպիսին լինել,- նշեց Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին և ավելացրեց,- իրական կյանքում երեխա եմ, իսկ այս լուսանկարներում՝ հասուն կին, մայր»:
Լուսանկարները` Վահան Սուրենցի
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը