Հումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ջինսե տաբատ է կրում, վանդակավոր վերնաշապիկ եւ սեւ սպորտային կոշիկներ։ «Բնության հրաշք... Հայաստան, Շաքի ջրվեժ»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։