Երիտասարդ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու հետ։
Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին ու նրա սիրելին ջերմ գրկախառնված են։ Անահիտը կրում է դեղին զգեստ, նվազագույն շպարով է, իսկ վարսերն արձակված են։ Կադրում երեւում են նաեւ շատ գեղեցիկ փուչիկներ։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել է․ «Աստված ՍԵՐ է,ՍԵՐԸ ԱՍՏՎԱԾ...սիրուց բարձր բան չկա... Ինչքան հնարավոր է ՍԵՐ տվեք․․․»։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում։ Նա գեղեցիկ սանրվածք էր ընտրել ու նուրբ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Սիրում եմ աշխատանքս շարքից»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։